ԿարևորՔաղաքական

Վարդան Օսկանյանն այսօր կներկայանա ԱԱԾ

Սիվիլիթաս հիմնադրամի մամուլի ծառայությունից այսօր հայտնել են, որ ժամը 12:00-ին Վարդան Օսկանյանը համաձայն հոկտեմբերի 6-ին ստացած ծանուցագրի`«մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին», կներկայանա Ազգային անվտանգության ծառայություն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Միջնորդագիրը վերաբերում է բացառապես Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու խնդրին և խափանման միջոցի հարց չի բարձրացվել: Ինչպես հիշում ենք, խորհրդարանը բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը:

Թողնել պատասխան

Back to top button