Հասարակություն

Հայաստանում ապաստանել է 3500 սիրիահայ. Սիրիան լքում են ծայրահեղ վիճակում հայտնվածները

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով Հալեպ, Դամասկոս, Քամիշլի, Լաթաքիա և Հոմս քաղաքների հայկական համայնքները հայտնվել են ծանր կացության մեջ։ Ռազմական հակամարտության արդյունքում մենք արդեն ունենեք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Մեր հայրենակիցներից շատերը կորցրել են իրենց բնակարաններն ու կեցության միջոցները։
Ծանր վիճակում հայտնված Սիրիայի մեր հայերնակիցների առաջնային կարիքները հոգալու համար ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովը օգոստոսի 3-ին որոշում կայացրեց տրամադրել 1 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն։ Ավելի ուշ միությունը կոչով դիմեց սփյուռքահայությանը՝ զանգվածային և անհապաղ օգնության ձեռք մեկնելու սիրիայհայ մեր հայերնակիցներին։
ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի փոխանցմամբ՝ կոչին արձանգանքել են բազմաթիվ հայեր։ Սիրիայի բարեգործականի կենտրոններում կազմակերպվում են մարդասիրական օգնության աշխատանքներ,  հազարավոր ընտանիքների տրամադրվում է սննդամթերք, դեղորայք, ջուր և անհրաժեշտ այլ պարագաներ։ Միության կենտրոնները ծառայում են նաև որպես ապաստարաններ։

Սիրայի հայկական համայնքը ձևավորվել է դեռևս ցեղասպանությունից առաջ, բազմիցս նշվել է, որ այն մեր ամենահզոր գաղութներից մեկն է։ Վազգեն Յակուբյանի խոսքով՝ տարիների ընթացքում ստեղծածը թողնել և մեկ օրում հեռանալը հոգեբանորեն շատ դժվար է մեր հայերնակիցների համար, ուստի հեռանում են նրանք, ովքեր իսկապես ծայրահեղ վիճակում են հայտնվել։

Մեր հայրենակիցների ինչպիսի՞ հոսք է սպասվում Սիրիայից դեպի Հայասատն կամ այլ երկրներ։ Ըստ Յակուբյանի՝ դժվար է ասել, քանի որ անհնար է կանխատեսել՝ ինչ կկատարվի վաղը Հալեպում կամ Դամասկոսում։ Այս պահին ամենակարևորն է միավորել ջնաքերն ու օգնել Սիրիայում գտնվող մեր հայենակիցներին։

Վազգեն Յակուբյանի տվյալներով՝ Սիրիայի մեր հայերնակիցների թիվը 80-90 հազար է։ Հայասատան տեղափոխվածների թիվը, այս պահի դրությամբ, մոտավորապես 3500 է։
Հաշվի առնելով , որ Հայաստանում ապաստանած սիրիայհայերի մեծ մասը աշխատանք չունենալու պատճառով չի կարողանում վճարել բնակարանների վարձը , Հայ բարեգործական ընդհանուր միությունը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում աջակցել այն սիրիայհայերին , որոնք ապրում են Երևանից դուրս՝ Հայաստանի այլ մարզերում։
Միությունը ֆինանսապես կաջակցի նաև այն սիրիահայերին, որոնք ստանում են հայագիտական ուղղությամբ մասնագիտական բարձրագույն կրթություն և դժվարություններ ունեն ուսման վարձի հետ կապված։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button