Միջազգային

Ուկրաինայի վարչապետը ցմահ ազատազրկում է պահանջում նռնակը նետողի համար

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ցմահ ազատազրկում է պահանջել այն մարդու համար, ով այսօր մարտական նռնակ է նետել ոստիկանների վրա  Գերագույն ռադայի մոտ։

«Որպես երկրի քաղաքացի ես պահանջում եմ Ուկրաինայի ՔրՕր- ի 348 հոդվածի համաձայն ցմահ ազատազրկում այն մարդու համար, ով նռնակ է նետել, որի արդյունքում զոհվել է Ազգային գվարդիայի մեկ ժամկետային ծառայող»,- ասել է Յացենյուկը՝ քաղաքացիների ուղղված իր դիմումում։

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հանցագործության մեջ մեղադրել էր «Սվոբոդա/Ազատություն» ազգայնական կուսակցության ակտիվիստներին։

Պայթյունից հետո, որը ՆԳՆ- ն որակել է ահաբեկչական գործողություն, հնիվանդանոցում սրտի բեկորային վիրավորումից մահացել էր Ազգային գվարդիայի մարտիկներից մեկը։

ՆԳՆ տվյալներով՝ պայթյունի հետեւանքով հուժել է մոտ 100 իրավապահ։ Նռնակը նետողը ձերբակալված է։

Կարդացեք նաև

Back to top button