

Օգոստոսյան հերթական խորհրդաժողովը համախմբել էր Շիրակի մարզի 160 դպրոցների տնօրեններին: հանդիպման վերջում Շիրակի մարզպետը խստիվ արգելել է դպրոցներում ցանկացած դրամահավաք, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն էլ առաջարկել է շաբաթ օրերը ազատ պահելու փոխարեն ծառայեցնել մշակութային, մարզական և ուսուցողական այլ բնույթի միջոցառումների անցկացմանը: Շիրակի մարզպետն հորդորել է նաև առկա խնդիրների մասին բարձրաձայնել ժամանակին:
Ի դեպ՝ մարզի Զարիշատ, Ջաջուռ կայարան, Անի կայարան, Շաղիկ և Աղվորիկ դպրոցներն այս տարի չունեն առաջինդասարանցի։




