
Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների հետևանքով Սիրիայի Քոբանիի քաղաքից Թուրքիա անցած 2 հայ ընտանիքներ կտեղափոխվեն Հայսատան, հայտնում է Ermenihaber— ը:
Այս ընտանիքները Թուրքիայում ապաստանել են սիրիացի փախստականների ճամբարում: Այնտեղ նրանց այցելել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Պոլսի հայ համայնքի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ այս ընտանիքները ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան:
Քոբանիից 3 հայ ընտանիք է տեղափոխվել Թուրքիա, սակայն նրանցից միայն 2-ն են ցանկություն հայտնել հաստատվել Հայաստանում։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս ընտանիքները օգոստոսի 30-ին Արամ Աթեշյանի ուղեկցությամբ կտեղափոխվեն Հայաստան։




