ԿարևորՄիջազգայինՄշակույթ

«Գլխավորը՝ թունելի վերջում լույսը` հակառակ կողմից եկող շոգեքարշը չլինի», մահացել է Լեւ Դուրովը

Մոսկվայում 84 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեւ Դուրովը։ Դերասանի դուստրը հայտնել է, որ հայրը մահացել է ժամը 0։55- ին։

Օգոստոսի 7- ին հայտնի էր դարձել, որ Դուրովը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով։ Նրան վիրահատել էին, որից հետո բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր էին համարում։

Այսօր շատերն են հիշում իր 81- ամյակի առթիվ «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցի մասին։ «Ապրելով այսքան տարի՝ պարկեշտ չէ դժգոհել։ Սարսափելի է մտածել, թե իմ ընկերներից քանիսն են կյանիքից հեռացել։ Նայում են կինոնակար եւ հաշվւմ, մեկ՝ չկա, երկու՝ չկա, երեք՝ չկա, տասը մարդուց ես միակն եմ կենդանի։ Դա անպարկեշտություն է։ Թեեւ ասում են, թե այդ հարցում չի կարելի կատակել, սակայն ես կատակում են նաեւ թունելի վերջում լույսի մասին։ Գլխավորը՝ թունելի վերջիում լույսը հակառակ կողմից եկող շոգեքարշը չլինի»։

Back to top button