

Երևանի բնապահպանական այսօրվա վիճակի համար պետք է հերթով պատասխանատվության ենթարկել Երևանի նախկին գլխավոր ճարտապատներին և մեկ- երկու քաղաքապետների, այսօր ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը հիշեցրել է, որ նախկին ճարտարապետների և քաղաքապետների շրջանում Գետառը փակեցին, կենտրոնից պակասեցին կանաչապետ տարածքները, սկսեցին կառուցապատել և ասֆալտապատել։ Ներկայիս քաղաքապետից գոհ է, քանի որ վերջինս ցանկանում է նախկիների սխալներն ուղղել ու կանաչապատմանը մեծ ուշադրություն է դարձնում:
Բնապահպանը այն համոզմանն է, որ հայերը բնությունը հոշոտելու առումով առաջին շարքերում են, բայց այդպես երկար շարունակվել չի կարող, քանի որ բնությունը մի օր պատասխան է տալու։
«Բնապահպանական առումով ամենախոցելին մայրաքաղաքի կենտրոնն է։ Ամեն օլիգարխ ուզում է օպերայի վրա բիզնես կենտրոն ունենալ… Երևանը խոցելի է հենց սելավատարների առումով: Գետառը մեծ կարևորություն ունի, մենք ջրի ճանապարհը փակել ենք, երբ ուժեղ անձրև է լինում, բարձրադիր գոտիների բնակիչներն ահազանգում են ինձ, որ անձրևաջուրը կուտակվում է, հոսելու տեղ չունի»,- ասել է Կարինե Դանիելյանը։
Կարինե Դանիելյան. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար




