
ԱՄՆ վարչակազմը թույլատրել է զինծառայողներին Վաշինգոտնի կողմից պատրաստված սիրիական ընդդիմության կազմավորումներին կառավարական ուժերից եւ «Իսլամական պետության» գրոհայիններից պաշտպանելու համար օդուժ կիրառել, The Wall Street Journal- ին հայտնի է դարձել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչներից։
Նման քայլը կարող է մեծացնել ԱՄՆ եւ Ասադի վարչակարգի միջեւ բաց հակամարտության ռիսկը, թերթից մեջբերում է արել ՏԱՍՍ- ը։
The Wall Street Journal- ի տեղեկություններով՝ Պենտագոնը պարտաստվում է «հարձակողական օդային գործողություններ» իրականացնել ընդդիմության կազմավորումները ԻՊ- ից, այլ ոչ թե կառավարական զորքերից պաշտպանելու համար, սակայն «պաշտպանողական գործողությունների» ընթացքում ամերիկյան օդուժը կարող է կիրառվել նաեւ Ասադի մարտիկների դեմ։




