
ԱՄՆ- ում հրապարակվել են 2001 թ սեպտեմբերի 11- ի ահաբեկչությունից հետո արված 350 լուսանկարները (տես այստեղ)։ Դրանում պատկերված են ԱՄՆ վարչակազմի անդամների առաջին նիստը, որն անցկացվել է բունկերում։
Ըստ «ՌԻԱ- Նովոստիի»՝ լուսանկարները հրապարակել է ԱՄՆ Ազգային արխիվը PBS կայանի վավերագրական հաղորդումների պրոդյուսեր Կոլետ Նեյրուզ Խաննայի դիմումի հիման վրա։ Լուսանկարները հրապարակվել են «Տեղեկատվության ազատության» ակտի համաձայն, այն բանից հետո երբ հունիսի կեսերին ԿՀՎ- ն գաղնազերծեց պատմության մեջ խոշորագույն ահաբեկչական գործողության մասին փաստաթղթերը։








