

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Դիլիջան քաղաքից, որտեղ հանրապետության նախագահը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200 հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ։
Մինչ հանդիպումը, հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին մասնակցած թիմերը կենտրոնի նախասրահում նախագահին ներկայացրել են իրենց համայնքներում իրականացրած նախագծերը, որտեղ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերը փորձել են օգտագործել ի բարօրություն Հայաստանի։
Յուրաքանչյուր ամառ «Լույս» հիմնադրամն իր շուրջն է հավաքում արտերկրում ուսանած ուսանողներին եւ կամավորներին, ովքեր «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում միմյանց հետ կիսվում են ակադեմիական միջավայրում ստացած փորձով ու գիտելիքներով, Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված անհատական ծրագրեր եւ նախագծեր իրականացնում:
«Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի մասնակիցների նպատակը Հայաստանը աշխարհին ճանաչելի ու լսելի դարձնեն է. դա կլինի կրթության,գյուղատնտեսության, թե ՏՏ ոլորտում: Օքսֆորդի համալսարանի ուսանող Դիաննա Նազարյանը նշում է, որ իրենց մասնագիտացված խումբը ուսումնասիրություններ է կատարել Տաշիրում և Լոռու մարզում պանրի արտադրությանը զարկ տալու համար:
Գաղտնիք չէ ,որ Տաշիրի պանիրը խորհրդային ժամանակաշրջանում իր համային հատկանիշներով մեծ համբավ էր վայելում ու այսօր պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այն դառնա միջազգային բրենդ:
«Որակյալ արտադրանք ստանալու համար պետք է բարձրակարգ հումք, կաթ, որ լինելու է առաջին կարգի,որի համար անհրաժեշտ է անասունները պահել մեկ տեղում, որ նրանք կթվեն միանգամից, որպեսզի կաթը մետաղի հետ շատ քիչ շփում ունենա: Հետևաբար՝ անհրաժեշտ է ֆերմերային տնտեսություններ,որտեղ մինչև 100 գլխաքանակ է լինելու: Ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է անտոկոս վարկ ու պետական սուբսիդավորում: Նախատեսվում է բացվել նաև կրթական կենտրոն ,որպեսզի մասնագետներ պատրաստեն այդ ոլորտում»,- ասում է զրուցակիցս։
Հաջորդ նոր գաղափարը, որ ներկայացրեցին նախագահին «Լույսի» կրթաթոշակառուները, դարձյալ վերաբերվում էր Տաշիրին, բայց այս անգամ առողջապահական ոլորտին: Մարիամ Սաֆարյանը, ով սովորում է Անգլիայում, պատմում է շարժական կլինիկա ստեղծելու մասին,ասում է շեշտը դրվելու է կանխագելիչ բժշկության վրա: Դեռ անցյալ տարվանից ուսումնասիրություններ են կատարվել Գարգառում ու Տաշիրում՝ պարզելու, թե հիմնական ինչ հիվանդություններով են տառապում տեղի մարդիկ:Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը ,ճնշման տատանումները: Այս շարժական կլինիկան հնարավոթյուն կըձեռնի շուտափույթ հայտնաբերել նման հիվանդություններով տառապող մարդկանց։
Նախագահին նորարար գաղափարները ներկայացնելուց հետո արդեն Կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի դահլիճում Լույսի մասնագիտացված խմբերը ներկայացնում են արդեն կյանքի կոչված իրենց աշխատանքները: Արթուր Խալաթյանի ծրագիրը լուծում է տրանսպորտի խնդրիը:Ծրագրով նախատեսվում է ստեղծել վստահելի վարորդների բազա:Շատ գաղտնիքներ չբացահայտեց, բայց նախագահին վստահեցրեց,որ իր ծրագրով տրանսպորտի սակագինը չի բարձրանա:
ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնեց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: 2015-2016թթ. կրթաթոշակի արժանացել է 53 նոր ուսանող, 54 ուսանող «Լույսի» աջակցությամբ շարունակում է կրթությունը:Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում, և արագ զարգացող աշխարհում անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ սերունդ ստանա ավելի լավ կրթություն, քան՝ նախորդը. լինի ավելի խելացի, լինի ավելի շատ ինֆորմացված և ավելի ճիշտ որոշումներ կայացնի, ուսանողներին դիմեց նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում աճում է լավ սերունդ՝ հենց ձեզ փոխարինող սերունդը, որ վերջին մի շաբաթվա ընթացքում ինձ ուղղակի երջանկացրեց: Հավանաբար, գիտեք, իսկ եթե չգիտեք՝ իմացեք, որ վերջին շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային երեք առարկայական օլիմպիադաներ՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից և կենսաբանությունից, որտեղ Հայաստանի 15 մասնակիցներից 14-ը տուն են վերադարձել մեդալներով»,-ասաց նախագահը։
Նախագահ Սերժ Սարգսյանը հպարտության զգացումով այդ տվյալները համեմատեց տարածաշրջանի այլ երկրների աշակերտների շահած մեդալների քանակի հետ, ըստ որի՝ Հայաստանը բավականին մեծ առավելություն ունի:
«Ուզում եմ ավարտել ձե՛ր իսկ կարգախոսով՝ «Միասին զարգացնենք Հայաստանը»: Հակառակ պարագայում՝ աշխարհաքաղաքական այս վայրիվերումների ընթացքում մենք, հանկարծ կարող ենք մնալ ցածր աստիճանին … Անցնելու է 10-15 տարի, այս դահլիճում նստած մարդիկ են մեր երկիրը ղեկավարելու»,- ասաց նա։




