
Կարս նահանգին Թուզլուջա (Կողբ) գավառի կենտրոնում մնացած վերջին երկու հայկական գերեզմանոցները պահպանման տակ են վերցվել Կարսի պահպանության շրջանային խորհրդի կողմից, հայտնում է akunq.net- ը։
Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ պահպանության տակ են առնվել Թուզլուջա գավառի Հանրապետության թաղամասում և Միջին թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցները:
Թուրքիայում գանձախույզների գործողությունների եւ շինարարությունների պատճառով հարյուրավոր հայկական գերեզմանոցներ են ոչնչացվել։




