

Գյումրիում այսօր սպասում էին Արևմտյան Հայաստանի, Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահին: Համահայկական խաղերի համաշխարային կոմիտեր նախագահ Իշխան Զաքարյանի, Վանի քաղաքապետի ու փոխքաղաքապետի ձեռքերում բոցավառված ջահն Ակունք ազգագրական խմբի ուղոկցությամբ անցելով Բիթլիսով, Տիգրանակերտով, Մուշով, Անիով, Կարսով, Ջավախքով, ճանապարհ էր ընկել Գյումրի: Գյումրիից Համահայկական 6-րդ խաղերի ջահը կմեկնի Սարդարապատ այնուհետև Հայաստանի հոգևոր քաղաքում վեհապառի օրհնությունը ստանալով ես 2 ջահերի հետ կուղևորվի Հանրապետական մարզադաշտ:






