

Արմավիրի մարզում ավարտվել են նախակրթական հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանների ստուգումները և պարզ դարձել, որ մարզի մանկապարտեզների մեծ մասում այն չի համապատասխանում նախատեսված նորմերին, որը վտանգավոր է երեխաների առողջության համար: Ստեղծված աշխատանքային խումբը նախակրթական հիմնարկներում արձանագրած վիճակը ներկայացրել են Արմավիրի մարզպետին, վերջինս հանձնարարել է տեղական ինքնակառավարման մարմիններին միջոցներ ձեռնարկել սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու նպատակով:




