
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր էներգետիկ ընկերությունների դեմ: Միացյալ նահանգների ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը հայտարարել է Գազպրոմ, Լուկոյլ, Տրանսնեֆտ, Գազպրոմնեֆտ և Սուրգուտնեֆտեգազ ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներն արդեն ուժի մեջ են մտել, դրանք արգելում են ռուսական նավթագազային ըկներություններին ներկրել ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ածխաջրածնային պաշարների մշակման համար:
Երեկ Կանադան ևս նոր տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել 14 իրավաբանական անձանց և Ռուսաստանի երեք քաղաքացիների դեմ:




