
Մոտ 17.000 մարդ դուրս է եկել հունական Աթենք և Սալոնիկ քաղաքների փողոցներ՝ բողոքելով միջազգային վարկատու «եռյակի» առաջարկների դեմ, հայտնում է Интерфакс-ը։ Ինտերֆաքսի աղբյուրը փոխանցում է, որ ցուցարարները «Հունաստանին սադրանքի» ենթարկելու մեջ են մեղադրում Արժույթի միջազգային հիմնադրամին, Եվրոպական կենտրոնական բանկին և Եվրահանձնաժողովին։
Նախորդ շաբաթ եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը որոշում է կայացրել չերկարաձգել Հունաստանին հատկացվող օգնության ծրագրի գործողության ժամկետը: Այն լրանում է այսօր՝ հունիսի 30-ին։
Հունաստանը պատրաստվում է հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնել, որի ժամանակ քաղաքացիները պետք է վարկատուների պայմաններին դեմ կամ կողմ քվեարկեն։




