
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում հայտարարություն է տարածել` Երևանի կենտրոնում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ:
ԱՄՆ դեսպանատունը հանդարտության կոր է արել բոլոր կողմերին:
Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Քաղաքի կենտրոնում ստեղծված լարված դրությամբ մտահոգվածությամբ` հորդորում ենք բոլոր կողմերին խաղաղ, զուսպ պահվածք ցուցաբերել` ժողովրդական արժեքներին համապատասխան»:
Գրառմանը ավելացված է #ElectricYerevan հեշթեգը, որը «Ոչ թալանին» շարժման ամենագործածական հեշթեգն է սոցցանցերում:




