


Ոռոգման ակտիվացման շրջանին ընդառաջ ՀՀ ջուր օգտագործող ընկերություններիմ ղեկավարները Դիլիջանում քննարկում են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Միջոցառումն իրականցվում է ՀԲ -ի հետ համատեղ: Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն այսօր վստահեցրել է, որ այս տարի ոռոգման համակարգում գյուղացին խնդիրներ չի ունենա: Հանդիպումը կյանքի է կոչվել նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային տնտեսության ծրագրերի կիրականացման գրասնեյակի ջանքերով:
Հայաստանն ունի յոթ միլիարդ երեք հարյուր միլիոն խորանարդ մետր հոսող ջուր, որից կարողանում է տարեկան օգտագործել միայն երկու միլիարդ երեք հարյուր միլիոն խորանադր մետր ջուրը: Ամեն տարի Հայաստանից դուրս է գալիս հինգ միլիարդ խորանարդ մետր ջուր: Հոսող ջրերը մեր երկրից հեռանում են՝ Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված: Բացի այդ, տարեցտարի ջրային ռեսուսրները նվազում են՝ գլոբալ տաքացմամբ, պայմանավորված: Վերջին երեք տարիներին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1,03 աստիճանով, մինչև 2050թ սպասվում է 4,5 աստիանի բարձրացում:
Այդ ընթացքում կանխատեսումների համաձայն, ջրային ռեսուրսները տարեկան կնվազեն 12 մլն խորանարդ մետրով: Խնդրի լուծման միակ ուղին Սևանա լճի հիմնահարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը տեսնում է ջրամբարաշինության մեջ, ով նաև հիշեցնում է, որ Հայաստանն ընդունել է նաև Ջրամբարների զարգացման հայեցակարգ:
«Մենք ունենք 340 հազար ֆերմերային տնտեսություն, որոնք մեր ջուր օգտագործողներն են: Բավականին մեծ քանակություն է, բավականին ցրված են»:
Յուրի Ջավադյանի խոսքով, ջրամբարները օգնում են նաև պայքարել էրոզիայի դեմ չվնասել բնությունը, պահպանել հողերը , հեռու լինել հեղեղներից: 82 կառուցված ու գործող ջրամբար կա Հայաստանում, սակայն, սրանք բավարար չեն, որպեսզի դիմակայենք Թուրքիայի՝ ջրամբարաշինության ծրագրերին, որոնք այդ երկիրը նախաձեռնել է կառուցել Արաքս գետի վրա: Պատկան մարմինները վստահեցնում են, որ Հայաստանը կարող է հակադարձ քայլեր ձեռնարկել՝ կրկին ջրամբարներ կառուցելով:
Նշենք, որ մեր երկրում ոռոգման ջուրը գյուղացուն հասնում է ջուր օգտագործող ընկերությունների միջոցով: Իսկ Ոռոգման համակարգում առկա ծնդիրները լուծելու նպատակով մեր երկրում 2013 թ մեկնարկել է քառամյա ծրագիր՝ ՀԲ միջոցների հաշվին: Գումարը 30 մլն դոլար վարկ է՝ 25 տարի մարման ժամկետով , արտոնյալ պայմաններով:
Ծրագրի շրջանակներում երեք կարևորագույն խնդիր է լուծվելու, նախ մեխանիկան ոռոգման ջրի մատակարարման համակագերը կփոխարինվեն ինքնահոս համակարգով: Մինչ այժմ ոռոգման ջուր գյուղացիներին հասվում էր մեխանիկական պոմպերի միջոցով՝ ծախսելով բավականին շատ էլեկտրաէներգիա: Անցումն ինքնահոս համակարգին ըստ Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի, կօգնի, որպեսզի շուրջ երկու հազար հա հողատարածք ոռոգվի ինքնահոս համակարգով, սա կբերի ինքնարժեքի նվազման, հոսանքի ծախսի վերացման: Ջրպետկոմի նախագահը ծրագրի ավարտից հետո նաև գյուղացիներին մակարդակով ջրամատակարարում է խոստանում:
Ծրագրով նախատեսվում է նաև ջրաչափեր ու ժամանակակից սարքավորումներ տեղադրել: Ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյան.«Արդյուքնում ջրի կորուստները կնվազեն, հստակ կհաշվառվեն ու չհաշվառվող ջրի հաշվառում: Կվերանորոգվեն նաև մայր ջրանցքներն ու ներտնտեսային ցանցերը»:
Ջրամբարների լցվածությունը բավարար է, տարին էլ՝ ջրառատ, ջրպետկոմի նախագահը վստահեցնում է՝ ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներ այս տարի գյուղացին չի ունենա, լրավածություն չի լինի, սակայն, պետք է ճիշտ կառավարել ջրային ռեսուրսները:
«Ընդամենը մենք, եթե մեկ համեմատական անենք, նախորդ տարվա նույն օրվա դրությամբ, Սևանա լճի ջրառը 60 մլն խորանարդ մետր էր, այս տարի 11-12 մլն է: Սա լավ ցուցանիշ է, եղանակային պայմանները մեզ թույլ են տվել, մենք եղած հնարավորությունները բավականաչափ լավ ենք օգտագործում»:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը զուգահեռ, Արամ Հարությունյանը վստահեցնում է, որ ոռոգման ջրի սակագնի փոփոխություն չի սպասվում:




