

ՀՀ ԿԳ նախարարությունը հրավեր է ստացել միջազգային ֆեդերացիայից ՝մասնակցելու Բաքվում տեղի ունենալիք միջազգային աշակերտական օլիմպիադային քիմիա առարկայից: ՀՀ ԿԳ նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու այդ օլիմպիադային, քանի որ կարևորվում է հայ աշակերտների դրևորվելու հնարավորությունը: Հիշեցնենք, որ օլիպիադան կայանալու է հուլիսի 20-29-ը:
Վերջին շրջանում հայ դպրոցականները մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ:
Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող “Քիմիա” առարկայի միջազգային օլիմպիադային: ՀՀ ԿԳՆ-ն հրավեր է ստացել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:
ԿԳ նախարարությունը նախապես հայտարարել էր, որ հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո ինքն անձամբ կուղեկցի օլիպիական հավաքականին Բաքու: Սակայն մինչ այս պահը չկա հավաստում` Ադրբեջանի կողմից, ինչը կտրուկ նվազեցնում է մեր մասնակացության հնարավորությունը օլիպիադային:
«Սակայն հաշվի առնելովայն հանգամանքը, որ աշակերտների անվտանգության, կյանքի ու առողջության պահպանման պետական մակարդակով երաշխքներ են պետք, ես դիմեցի միջազգաին ֆեդերացիային համապատասխան գրությամբ՝ պահանջելով ադրբեջանական կողմից երաշխիքներ: Այս պահի դրությամբ մենք ադրբեջանական կողմից հավաստում՝ պետական անվտանգության երաշխիքների մասին, չենք ստացել, ինչը կտրուկ նվազեցնում է մեր մասնակցության հնարավորությունը, որովհետև գրանցվելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է»:
Նախարար Արմեն Աշոտյանը ասում է, որ եթե չստանան անվտանգության երաշխիքներ,ապա դա կդիտարկի հայ աշակերտների կրթական իրավունքների սահմանափակում: Բաքվի ոչ կոնսրուկտիվ դիրքորոշման մասին Աշոտյանը կահազանգի միջազգային ատյաններում: «Եթե Ադրբեջանը հավակնում է կազմակերպել միջազգային մակարդակի միջոցառում՝ մարզական, կրթական, թե սպորտային, ուրեմն միջազգային ատյանների պարտականությունն է, որպեսզի պաշտոնական Բաքվից երաշխքներ տրվեն մեր երեխաների համար»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ հայկական կողմը նման միջոցառումների ժամանակ միշտ հրավիրում է Ադրբեջանին ու տալիս անվտանգության երաշխիքներ, որիր կարիքը իհարկե չկա:
«Մեղմ ասած, սա ես կդիրտարկեմ, որպես ապակառուցողական դիրքորոշում և կրթության ոլորտի քաղաքականցում: Եվ ֆորմալ առումով՝ Ադրբեջանը ունի չորս օր, եթե ոչ, ապա մենք կզրկվենք մասնակցելու Ադրբեջանի պատճառով»,- ասաց ԿԳ նախարարը:
Նշենք, որ պատվիրակությունը բաղկացած է 8 հոգուց` 4 մասնակից, 2-ը գիտական ղեկավար և 2-ը ուղեկցող անձինք: Աշոտյանը հանդիպել է նաև աշակերտների ծնողների հետ, ովքեր պատրաստակամություն են ցուցաբերել, որպեսզի, նախարարը ուղեկցի աշակերտներին:




