

4 համայնք՝ դիմումատու 21 համայնքներից: Մեր երկրում նոր դրամաշնորհային ծրագիր է մեկնարկում: Գումարները յուրաքանչյուր համայնքում կկազմի մինչև հինգ հազար եվրո: Եվրոպայի խորհրդի կողմից իրականցվող ծրագրին ֆինանսապես աջակցում է Դանիայի կառավարությունը, որն իր մանդատի մեջ ունի նաև տեղական ժողովրդակավարությանն աջակցելու ծրագիր: «Առաջին անգամն է, որ Եվրոպայի խորհուրդը դրամաշնորհ է տրամադրում»,- հայտարարել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ընդգծել՝ հուսով ենք, որ ճիշտ համայնքներ ենք ընտրել»: Իսկ համայնքների ընտրությունը կատարել է Տարածքային կառավարման ու արակաարգ իրավիճակների նախարարության , Եվրոպայի խորհրդի տեղական ու ստրասբուրգյան աշխատակիցներից, ինչպես նաև միջագային փորձագետներից կազմված հանձնաժողովը:
Ախթալա, Արթիկ, Վարդենիկ, Ուրցաձոր չորս համայնք՝ ՀՀ չորս մարզերից: Ըստ առաջնահերթության ու տեղական բնակիչների ցանկության մինչև հինգ հազար եվրո գումարը կուղղվի համայնքների զարգաղման ծրագրերին: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը խոստովանում է՝ ինչպես ՀՀ մյուս մարզերի, իր ղեկավարած քաղաքի բնակիչներն էլ գրեթե չեն մասնակցում համայնքի զարգացմանը:
Թե կոնկրետ ինչին կուղղվեն նախատեսվող գումարները, դեռ պարզ չէ, սակայն, համայնքի ղեկավարին մտահոգում է կանանց շրջանում գրանցված գործազրկության բարձր մակարդակը: Ի տարբերություն Ախթալայի, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում արդեն գիտեն, թե կոնկրետ որ ուղղությամբ են ծախսելու գումարները: Զրուցակիցս Ուրցաձորի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն է, համայնքի ղեկավարը խոստովանում է՝ համայնքն ունի բազմաթիվ խնդիրներ, ոռոգման ու խմելու ջրի հետ կապված դժվարություններ կան, գյուղի մի մասը նաև բնական գազ չունի: Այդուհանդերձ որոշել են ընդառաջել համայնքի դպրոցահասակ երեխաներին ցանկությանն ու դրամաշնորհով նախատեսված շուրջ հինգ հազար եվրո գումարը ծախսել՝ ըստ բնակչության առաջարկների: Իսկ դպրոցականների ամենամեծ ցանկությունը մարզահրապարակ ունենալն է:
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրին ֆինանսապես աջակցում է Դանիայի կառավարությունը, որն իր մանդատի մեջ ունի նաև տեղական ժողովրդակավարությանն աջակցելու ծրագիր: «Առաջին անգամն է, որ Եվրոպայի խորհուրդը դրամաշնորհ է տրամադրում գործընկերներին»,- ասում է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ընդգծում՝ հուսով ենք, որ ճիշտ համայնքներ ենք ընտրել»: Նատալյա Վուտովան 12 տարի առաջ էլ է այցելել Հայաստան, կարծում է, որ առաջնահերթ լուծման կարիք ունեն բնապահպանական խնդիրները ; Իսկ ամենակարևորը քաղաքացիների մասնակցության խթանումն է տեղական բյուջեների ձևավորմանը:
ԱԻ և ՏԿՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նույնպես նշում է՝ չնայած օրենսդրորեն ամրագրված է, որ բնակիչները պետք է մասնակցեն համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը, սակայն, վերջին երկու տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակիչները իրականում չեն մասնակցում համայնքային որոշումների կայացմանը: Աշոտ Գիլոյանը նաև առաջարկում է, 20 հաղարից ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու նիստերի օնլայն հեռարձակումն ապահովել: Գուցե դրամաշնորհով հնարավոր լինի սկսել Ախթալա ու Արթիկ քաղաքներից: Ցանկության դեպքում նախաձեռնությանը կարող են միանալ նաև գյուղական համայնքները:




