

Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը մոտեցել է եզրագծին: Այսօր հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները:
49 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիր են նվաճել դինամոյական Ալեն Դանիելյանն ու «Տորք Անգեղ» ակումբը ներկայացնող Արսեն Աբգարյանը:
52 կգ քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել և չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Վահե Բադալյանը և Մնացական Հարությունյանը:
56 -ում իրենց բոլոր մրցակիցներին հաղթել և եզրափակիչ են դուրս եկել Հրայր Շահվերդյանն ու Դավիթ Ասատրյանը:
60 կգ քաշային կարգում հավասարը չեն ունեցել Շիրակի մարզը ներկայացնող Կարեն Մարգարյանն ու Սպարտակ Թամարյանը:
64 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Գոռ Ալեքսանյանը հաղթել է Սամվել Սարգսյանին , իսկ Գառնիկ Պապիկյանը առավելության է հասել Արսեն Զախարյանի նկատմամբ:
69 կգ քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել Շիրակի մարզը ներկայացնող Տիգրան Մելքոնյանն ու «Հայաստան» մարզական միությունը ներկայացնող Յուրիկ Դարաբյանը:
75 կգ քաշային կարգում Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Վարդան Քոսյանը հաղթել է Արմեն Մինասյանին, իսկ արթիկցի Վան Մելքումյանը առավելության է հասել Կարեն Հակոբյանի նկատմամբ:
81 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ կմրցեն դինամոյական Էդուարդ Եբֆրջյանը և Էդիկ Մաղաքյանը:
91 կգ քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել գյումրեցի Դավիթ Չալոյանը և Արմավիրը ներկայացնող Գնել Մուրադյանը:
Գերծանր քաշային կարգում էլ ոսկե մեդալի համար կպայքարեն Գուրգեն Հովհաննիսյանն ու Արամ Աբրահամյանը:
Եզրափակիչները կկայանան վաղը՝ մայիսի 1-ին և կմեկնարկեն 12:00-ին:




