ՀասարակությունՑեղասպանություն 100

Այս տարվա ջահերով երթին միացան նաեւ Հայաստանում բնակվող ասորիները

arminegevorgyan

Ավանդական ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ։ Մինչեւ երթը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց, որ Թուրքիան վաղ թե ուշ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Այս տարի երթին մասնակցում է նաեւ Հայաստանի ասորական համայնքը։ Ավանդական ջահերի երթի համար այս տարի պահանջվել է 500 ջահ, 10 հազար մոմ։ Իսկ երթի մասնակիցները տանում են դեպի Ծիծեռնակաբերդ նաեւ  30 մետր երկարությամբ Հայաստանի ազգային դրոշը։

MHM95316 copyMHM95315 copyMHM95314MHM95313 copyMHM95312 copyMHM95311

Կարդացեք նաև

Back to top button