Ցեղասպանություն 100Քաղաքական

Հասան Նահաբյե.«Ցեղասպանությունը երկու անգամ է սպանում, երկրորդ անգամ՝ լռությամբ»

lenabadeyan
Լիբանանն այն երկրներից է, որ 1915-ի ցեղասպանության ժամանակ ընդունում էր հայ փախստականներին, նաեւ այն երկրներից է, որ 2000 թվականի ապրիլին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Թեեւ խորհրդարանի կեսը քրիստոնյան էր, կեսն էլ՝ մահմեդական, բայց նրանք այդ փաստաթղթին միաձայն կողմ են քվեարկել: Իսկ վաղը Լիբանանի դպրոցներում աշակերտները դպրոց չեն գնալու, Բեյրութում մեծ քայլարշավ է լինելու՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Այս ամենն անհրաժեշտ է, քանի որ «Ցեղասպանությունը երկու անգամ է սպանում, երկրորդ անգամ՝ լռությամբ»,- ասում է Լիբանանի Հանրապետության խորհրդարանի ներկայացուցիչ Հասան Նահաբյեն: Նա ավելին է հայտարարում՝ Լիբանանում այս տարի գործում է «Մենք բոլորս հայ ենք» կարգախոսը:

«Ես հայ չեմ ինքս, իմ ընտանիքում ցեղասպանություն վերապրող չունեմ կամ մարդկության դեմ կատրաված հանցագործության ոչ մի բարեկամ չունեմ, հայ բարեկամ էլ չունեմ, բայց ես համարում եմ, որ նույնպես հայերի պես 1915 թվականի ցեղասպանության զոհ եմ: 15 թվականին Լիբանանի բնակչության 1/3 մահացավ սովից, որի պատճառը Օսմանյան Կայսրության շրջափակումն էր: Սա ոչ միայն պատմական փաստ է, այլ որպես սովորական մարդ արարածներ մենք բոլորս զոհեր ենք, տուժող ենք, եւ Լիբանանում այս տարի 100 ամյակին «մենք բոլորս հայ ենք». սա է մեր կարգախոսը»:

Ըստ պատգամավորի՝ բավարար չէ, որ Հայոց Ցեղասպանությունը դառնա պարզապես պատմական փաստ: Նշում է, որ Երեւանում կազմակերպված միջազգային համաժողովն ունենա նաեւ շարունակություն եւ անպայման մասնակից բոլոր երկրների ջանքերով:

«Մենք պետք է կանխարգելենք հանցագործությունները, բայց մենք պետք է ստեղծենք գործիքներ: Բավարար չէ հիշել, անհրաժեշտ է արդարություն հայ ժողովրդի ցեղասպանության համար: Մեր պարտավորությունն է ապահովել, որ Միջազգային քրեական դատարանը եւ այն գործիքները, որոնք հասանելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ակտիվ կերպով օգտագործվեն կանխարգելելու ճանաչելու արդարություն իրականացնելու Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաեւ հույների, ասորիների եւ այլոց դեմ կատարված ցեղասպանության»:

Back to top button