ՄիջազգայինՑեղասպանություն 100

Թուրքիան Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին

Թուրքիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Ավստրիայում իր դեսպան Մեհմետ Հասան Գյոզունին: Այս մասին հաղորդում է ավստրիական Der Standard-ը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ առավոտյան Ավստրիայի Ազգային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի կոչ է արել ճանաչել պատմական իրադարձությունները և «վերաիմաստավորել սեփական պատմության մութ և ցավոտ էջերն ու խոստովանել այն հանցագործությունները  որոնք Օսմանյան կայսրությունում ցեղասպանության տեսքով իրագործվել են հայերի դեմ»։

Թուրքիայի արտգործնախարարությունն այս առիթով տարածել է նաև հայտարարություն, որտեղ, մասնավորապես՝ ասվում է. «Թուրքական խորհրդարանի հայտարարությունը Թուրքիայում վրդովմունք է առաջացրել, քանի որ այն հակասում է պատմական փաստերին և անհիմն կերպով մեղադրում է թուրք ժողովրդին հանցագործության մեջ։ Դրա կապակցությամբ, հաղորդելով մեր կարծիքը Անկարայում Ավստրիայի դեսպանին, որոշում է կայացվել Վիենայից հետ կանչել Թուրքիայի դեսպան Հասան Գյոզունին»։

Կարդացեք նաև

Back to top button