

2015 թվականի փետրվարի 2-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 8 բնակավայրերի` ռմբակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 3,705.5 հազար դրամ: Այգեպար համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է 30 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 688.000 ՀՀ դրամ:
ՀՀ Տավուշի մարզի Ն. Կ. Աղբյուր համայնքում տուժել 1 11 քաղաքացի, բուժկետի և մանկապարտեզի շենքերը, վնասի ընդհանուր չափը կազմում է 1,711.500 ՀՀ դրամ: ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է թվով 5 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 200.000 ՀՀ դրամ: ՀՀ Տավուշի մարզի Մովսես համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է թվով 14 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 153.300 ՀՀ դրամ: ՀՀ Տավուշի մարզի Չինարի համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է թվով 7 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 235.000 ՀՀ դրամ: ՀՀ Տավուշի մարզի Բերդավան համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է թվով 3 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 149.700 ՀՀ դրամ: ՀՀ Տավուշի մարզի Դովեղ համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է թվով 1 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 20.000 ՀՀ դրամ: ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն համայնքում գնդակոծությունների հետևանքով տուժել է թվով 11 քաղաքացի, վնասի ընդհանուր չափը կազմում է 268.000 ՀՀ դրամ:
Կառավարությունն այսօր վաղաժամկետ կդադարեցնի Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի լիազորությունները , ով հիշեցնենք, այժմ զբաղեցնում է Կոտայքի մարզպետի պաշտոնը: մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ընտրատարածքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Կառավարությունն այսօր նաև կսահմանի ոռոգման նպատակով 2015 թվականին Սևանա լճից ջրառի թույլտվության չափաքանակը: Սևանա լճից 2015 թվականի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողման չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն. խոր. մետր:




