ՄշակույթՏեսանյութերՑեղասպանություն 100

«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը՝ հանրահայտ աստղերի մասնակցությամբ

sonahakobyan

Շաբաթ օրը Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել  «Միլիոնավոր կյանքեր»  տեսահոլովակի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանություն 100-րդ տարելիցին: Նախագծի յուրահատկությունն այն է, որ երգի լեզվով համաշխարհային մշակույթի աստղերը հանրությանը փոխանցում են ցեղասպանության վերաբերյալ  իրենց զգացումներն ու հույզերը։ Հոլովակի երգի խոսքերի հեղինակն է ամերիկուհի Ֆրիդա Մեյը: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Կարեն Մարգարյանը:

«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը յուրօրինակ մի զրույց է պապիկի և ծոռնուհու միջև, որի ժամանակ Մեծ հայրիկը վերհիշում է իրենց գերդաստանի տառապանքների պատմությունը: Եվ պատահական չէ, որ այս կերպարը մարմնավորել է մեծ բարերար, հայազգի նվիրյալ Հրայր Հովնանյանը, ում գերդաստանի պատմությունը խորհրդանշում է միլիոնավոր մարդկանց ընտանիքների  ողբերգական ճակատագիրը:  Եվ աչքերը, որոնք պարբերաբար ուղեկցում են տեսահոլովակի հերոսներին, իրականում Հրայր Հովնանյանի լուսահոգի մայրիկի աչքերն են՝ ներկայացնելով տեսահոլովակի սցենարը,  նշեց ծրագրի տնօրեն Տիգրան Պետրոսյանը:

Հատկանշական է, որ հերոսների ընտրությունն էլ պատահական չէ: Ընդգրկված են տարբեր տարիքային, մասնագիտական, ազգային պատկանելիության, հանրահայտ և ոչ այնքան հայտնի մարդիկ: Բոլոր հերոսները, ի դեպ, նախագծին մասնակցել են սեփական նախաձեռնությամբ և բացառապես անվճար:  Նախագծին մասնակցելու իրենց ցանկությունն են հայտնել նաև համաշխարհային կինոաստղեր  Օմար Շարիֆն ու Կլաուդիա Կարդինալեն: Նրանց ցանկությամբ տեսահոլովակում ցուցադրվում են հատվածներ «Մայրիկ» ֆիլմից:

«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակում մասնակցում են նաև Շառլ Ազնավուրը, Մոնսերրատ Կաբալյեն, Պատրիկ Ֆիորին, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Սպիվակովը, Դմիտրի Խառատյանը և ուրիշ համաշխարհային աստղեր:

Նախագծի գլխավոր  յուրահատկությունն այն է, որ երգի լեզվով համաշխարհային մշակույթի աստղերը հանրությանն են փոխանցում ցեղասպանության վերաբերյալ  իրենց զգացումներն ու հույզերը:

«Միլիոնավոր կյանքեր» կոչվող նախագիծն իրականացվում է ՀՀ Առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, բարձր հովանավորությամբ:

Տեսահոլովակում  ներկայացված է փոքրիկ աղջկա կյանքի խեղված պատմությունը, որը Թուրքիայի իրագործած ցեղասպան ոճրագործության պատճառով կորցնում է իր տունն ու ընտանիքը՝ մնալով մենակ այս մեծ աշխարհում:

Նախագծի պաշտոնական կայքէջն է www.genocidesong.com-ը:

Կարդացեք նաև

Back to top button