Միջազգային

Պուտինն ու Օլանդը կհանդիպեն Երեւանում. Պեսկով

marlenahovsepyan
Ռուսաստանի  նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անուղղակիորեն հաստատել է, որ ապրիլի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանելու է Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Պաշտոնյան ասել է, որ Երևանում, հնարավոր է,  կայանա  Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը քանի որ Հայաստան նրանց այցի ժամկետները համընկնում են: «Բացառել նախագահների հանդիպում հայկական կողմի նախապաստած միջոցառումների շրջանակներում  պետք չէ», ասել է Կրեմլի պաշտոնյան:

Կարդացեք նաև

Back to top button