Ցեղասպանություն 100Քաղաքական

Թուրքիայի ԱԳ նախարարը շտապ մեկնում է Վաշինգտոն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս շաբաթ մեկնելու է Վաշինգտոն: ԱՄՆ-ում իր պաշտոնակից Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում նա ջանքեր է գործադրելու, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չասի «ցեղասպանություն» բառը, հայտնում է tert.am- ը՝ հղում անելով թուրքական «Radikal»- ին։

Թուրքական պարբերականը Չավուշօղլուի այցն ԱՄՆ՝ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին ընդառաջ կրիտիկական այց է որակում։ Ակնկալվում է, որ թուրք նախարարը կփորձի կանխել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հռոմի պապի հայտարարության կրկնությունը։

Back to top button