Հասարակություն

Ալյուրը սինթետիկ նյութերով հարստացնելու կարիք չկա. մասնագետներ

lianaeghiazaryan
Ալյուրի հասրտացման հարցն իր բոլոր հնարավոր դրական ու բացասական հետեւանքներով կրկին քննարկումների առանցքում է: Այսօր նման քայլին դեմ հանդես եկող մասնագետները կրկին հանդիպել են լրագրողնրին ու հանգամանորեն ացատրել, թե ինչու է իրենց այդքան լրջորեն մտահոգում այս հարցը: «Նման քայլն ուղղակիորեն ուղղված է հասարակության դեմ եւ կարող է մարդկային աղետի հանգեցնել»,-շեշտել է  «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը: Որեւէ մեկը, մասնագետնրի խոսքով, չի կարող համոզել, որ մարդու օրգանիզմն ունի սինթետիկ, արհեստական ֆոլաթթվի կարիք: Այնինչ մեզ մոտ լյուրի հասրտացումը հենց արհեստական նյութերով է կատարվելու, քանի որ բնականը շատ թանկ արժե, իսկ որոշման հեղինակներն իրենք հետեւանքների համար որեւէ պատասխանատվություն չեն ստանձնում:

 

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը հրաժարվել էր, գործող նախարարը, սակայն, ամեն առումով կողմ է արտահայտվում Հայաստանում ալյուրի հարստացմանը. այս հարցի շուրջ վերջին զարգացումներից խոսելիս շեշտում են նման քայլին դեմ արտահայտվող մասնագետները: Իրենց լրջագույն մտահոգությունները նրանց բացատրում են մարդկանց մոտ մի շարք հիվանդություններ կանխարգելելու փոխարեն ավելի շատ նոր հիվանդությունների առաջացման հիմնավորումներով: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը փաստերով է խոսում` օրինակներով: Չիլիում այլուրի նույնատիպ հարստացման հետևանքով կարճ ժամանակում արձանագրվել է հաստ աղիքի քաղցկեղի լայն տարածում: Իսկ Ռուսաստանն, ասում է, կտրականապես հրաժարվեց: Մեծ Բրիտանիան 10 տարվա հետազոտություններից հետո հետ կանգնեց նման քայլի գնալուց: Հայաստանն էլ ետք է հրաժարվի. վստահ է սպառողների շահերի պաշտպանը:

ՀՀ սպառողների ակադեմիայի հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանը ալյուրի հասրտացման դեմ պայքարողներից մեկն է: Առանց այդ էլ այսօր մեր սննդակարգում բազմաթիվ հավելանյութեր կան` ամեն մեկն իր այս կամ այն բացասական ազդեցությամբ: Տարեկան մեկ մարդուն միջին հաշվով 4 կգ սննդային հավելանյութ է բաժին հասնում: Դա էլ քիչ չէ, նորն են ուզում ավելացնել: Ինչու մեզ պետք չէ սա: Այս քայլի դեպքում, ասում է, կառաջանա հավելանյութերի՝ նորմայից բարձր քանակություն: «Եթե երկաթի քանակի պակասը հանգեցնում է որոշակի հիվանդությունների, ապա նույնքան հիվանդություններ էլ առաջանում են ավելցուկի դեպքում։ Իսկ մեզանից ոչ ոք չի կարող ստուգել՝ ով ինչքան կերավ, որքանը յուրացրեց և այլն, մանավանդ հայտնի է, որ մենք չափից շատ հաց ուտող ազգ ենք»,-ասաց Վարդուհի Մելիքյանը: 31-2 Մարդն օրական միջինում 450 գրամ հաց է օգտագործում, բայց շարքային հայը անգամ ավելի շատ է հաց օգտագործում: Նախ այսպես է անհրաժեշտ ֆոլաթթվի ու երկաթի պակասը լրացվում, ապա նաեւ մյուս սննդատեսակներով:

Ոչ ոք չի կարող հիմնավորել, որ մարդու օրգանիզմը սինթետիկ նյութի դեֆիցիտ կարող է ունենալ, շեշտում է  «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը

ու մանրամասնում` մարդու լյարդն ի վիճակի չէ ամեն օր արհեստական հավելանյութերը փոխարկել օգտակար ֆոլաթթվի: Ճարպակալում, օրգանիզմի ծանրաբեռնում, լյարդի խնդիրներ, հաստ աղու քաղցկեղ: Այս նախաձեռնությունը, որին մասնագետները դժվարանում են անուն տալ, սպառնում է այս ու բազմաթիվ դեռ անհայտ առողջական խնդիրներով: Նախագծի հեղինակների հիմնավորումը, թե իրենք ընդամենը այս միջոցով վերականգնում են ցորենից առանձնացված կեղևի պարունակությունը, Կարապետյանը բացարձակ սուտ որակեց: «Մենք կարող ենք ասել, որ օրինագծի ընդունումն ազգային աղետի կարող է հանգեցնել»,-ասաց և նաեւ Կանադայի օրինակը բերեց, որտեղ, ըստ նրա, քաղցկեղը ազգային աղետի է վերածվել: «Չորսից մեկը քաղցկեղից է մահանում»,-ասաց: Բրիտանացի հետազոտողները պարզել են` նման մոտեցում կիրառող երկրներում երեխաները ծնվում են դեղանյութի ավելցուկով:

Ի վերջո, ինչու է հայրենի կառավարությունը վտանգում մեր բնակչության առողջությունը:Ինչն է դրդում: Սպառողների շահերի պաշտպաններն այս հարցի պատասխանն էլ ունեն` բիզնես է: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանի խոսքով` գոյություն ունի սննդի ապահովման միջազգային կազմակերպություն, որը ոչ այլ ինչ է, քան բիզնես կազմակերպություն, որը սննդային հավելումներ է արտադրում։ «Իսկ ի՞նչ պետք է անի այդ հավելումները, եթե ոչ պարտադրի Համաշխարհային բանկի և ՄԱԿի միջոցով: Պարտադրում է այն երկրներին, ում կարողանում է: Եվրոպական երկրներին չեն կարողանում պարտադրել: Օրինակ՝ Դանիան ընդունել է, հետո հրաժարվել, Շվեդիան է դադարեցրել ու արգելել, Մեծ Բրիտանիան 10 տարուց ավելի քննարկում է և չի ընդունվում` չնայած լորդերի ճնշմանը, իսկ ՌԴն հրաժարվել է:

Ում են կարողանում պարտադրել: Աֆրիկյան երկրներին: Այսօր արդեն Հայաստանին, քանի որ մեր իշխանությունները ևս կողմ են արտահայտվում»,-ասաց նա: Ընդ որում` հարցը մեկ այլ սարսափելի կողմ էլ ունի: Քայլը ձեռնարկողները տեւանքների պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցնում, դա թողնում են

ալյուր արտադրող ձեռնարկության վրա, իսկ դա արդեն «աբսուրդի գագաթնակետն է», ասում է Ռուբեն Հայթյանը: Ըստ նրա՝ արդեն իսկ իրական ստորագրահավաք է սկսվել ընդդեմ ալյուրի հարստացման:

Մասնագետնեն այսօր նաեւ հստակ առաջարկներ ներկայացրին: Նախ` լուծել երկրորդ տեսակի հացի խնդիրը, որ մեր երկրում իսկական, առանց ներկանյութերի սեւ հաց արտադրվի: Հարկ է մշակել հացի դիետիկ մի տեսակ, որից կօգտվեն բոլոր այն երեխաներն ու հղիները, որոնք դրա կարիքն ունեն:

Կարդացեք նաև

Back to top button