Միջազգային

Germanwings- ի ինքնաթիռը կործանել է օդաչուն, հայտարարել է Մարսելի դատախազը

Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել է, որ Ֆրանսիական Ալպերում կործանված A 320-ի երկրորդ օդաչուն ցանկացել է ոչնչացնել օդանավը։ «Սև արկղի» վերծանումը ցույց է տալիս, որ նա վերահսկել է ինքնաթիռի անկումը մինչև այն պահը, երբ օդանավը  բախվել է լեռանը:

Ռոբենը հաստատել է ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունը, որի համաձայն՝ երկու օդաչուներից մեկը դուրս է եկել խցիկից զուգարան գնալու նպատակով և չի կարողացել վերադառնալ։ «Սև արկղից» ստացված տեղեկության համաձայն՝ առաջին օդաչուն փորձել է վերադառնալ օդանավի կառավարմանը, բայց ապարդյուն:

«Երկրորդ օդաչուն իր վրա է վերցրել կառավարումը և ինքնաթիռն ուղղել դեպի ներքև: Ձայնագրվել է նաև տագնապի նշանը, որը նախազգուշացնում էր  սպասվող բախման մասին և որը գործել է կործանումից առաջ»,- «Ֆրանս պրեսի» փոխանցմամբ՝ ասել է դատախազ Բրիս Ռոբենը: Դատախազը նաև պատմել է, որ երկրորդ օդաչուն՝ 28-ամյա Անդրեաս Լուբիցը, ձայնագրության վկայությամբ, իրեն հանգիստ է պահել և մինչև բախումը որևէ բառ չի արտաբերել:

Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած ավիավթարը խլել է 150 մարդու կյանք։

Կարդացեք նաև

Back to top button