Ցեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ`Շիրակի մարզում

annamartikyan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Շիրակի մարզում մեկնարկել էին դեռ անցած տարվանից: Ոգեկոչման հնչյունները Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի ու պայքարի ոգին Գյումրու ժողովրդական նվագարանների կատարմամբ ազդարարեցին միջոցառումների մեկնարկը:

Երաժիշտ կատարողների «Վերածնունդ»  միջազգային փառատոնը՝ որին կմասնակցեն հազարավոր երաժիշտ կատարողներ ու հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, այս տարի ընդգրկված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում: Շիրակի մարզում միջոցառումների ցանկը հագեցած է, ցուցահանդեսներ,  տարաբնույթ նախաձեռնություններ քաղաքային ու գյուղական բոլոր համայնքներում: Մարզի 100-ից ավելի համայնքներից  յուրաքանչյուրում կվերընձյուղվեն 100-ից ավելի նորատունկ շիվեր:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից ամենազանգվածայինը Շիրակի մարզում կլինի ապրիլի 24-ին ոգեկոչման երթը,  Գյումրիից դեպի Հերհերի կամ ինչպես ժողովուրդն է անվանում ջարդի ձոր, ինչը դարձել է Ալեքսանդրապոլի շրջակա 50 բնակավայրերի շուրջ 12 000 նահատակի վերջին հանգրվանը: Երթը կկազմակերպի և կառաջնորդի Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը:

 

Back to top button