

Մարտի 13-ին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման ծրագրով Հայաստանին հատկացված 30 մլն ԱՄՆ դոլար վարկը: Գումարն ուղղվելու է համայնքային ենթակառուցվածքների որակի բարձրացմանը: Ընդհանուր վարկային ծրագիրը կազմում է 42,85 մլն դոլար, որից 11 մլն- ը ծրագրի ժամանակահատվածում համաֆինանսավորմամբ տրամադրելու է Հայաստանի կառավարությունը, 1,8 մլն դոլարը՝ շահառու համայնքների մասնակցության գումարն է, այն կրկին տրվելու է ծրագրի ընթացքում, մնացորդը՝ 30 մլն Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող ճկուն վարկն է՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով ու 25 տարի մարման ժամանակով: Կոնկրետ 30 մլն ԱՄՆ դոլար գումարի վերաբերյար այսօր Երևանում որոշ մանրամասներ է ներկայացրել ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ով նշել է, որ ծրագրով նախատեսված է ստեղծել 250 մշտական ու 1500 ժամանակավոր աշխատատեղեր։
Սոցիալական ներդրումների հիմնադրամին առաջիկայում փոխարինելու կգա Տեղական զարգացման հիմնադրամը: Թե երբ, դեռ պարզ չէ, հստակ է սակայն, որ ֆինանսավորման հիմնական գործառույթները նույնն են մնալու:Անցած 20 տարվա ընթացքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը 115,2 միլիոն ԱՄՆ դոլար է ֆինանսավորում է ստացել, իրականցրել ավելի քան 900 միկրոծրագրեր: Գումարների 80 տոկոսն ուղղվել են Հայաստանի խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:
Տեղական զարգացման հիմնադրամը շարունակելու և ընդլայնելու է աշխատանքները՝ դրանք ավելի կայունացնելով: Հերթական ծրագիրը ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է մարտի 13-ին: Գումարը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար:
«Ծծրագրի արդյունքում կբարենորոգվեն, կբարկեարգվեն դպրոցները, մանկապարտեզները, համայնքային կենտրոնները, ջրամատարակակումը, ինչպես նաև՝ բնակչության կենսապայմանները կբարելավեն: Կարևոր արդյունք է նաև այն,որ կստեղծվի 250 մշտական ու 1500 ժամանակավոր աշխատատեղ»,- ասում է ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։
Սկզբնական շրջանում աջակցություն կստանա 30 համայնք, իսկ ընդհանարպես մարզերը կընտրվեն նույն մոդելով, ինչով որ մինչ այժմ ընտրվել էին Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրերի շրջանակներում: Ծրագրի իրականացման ընթացքում հիմնականում համագործակցություն կլինի ՏԿ և ԱԻ նախարարության հետ:
Ընդհանուր վարկային ծրագիրը կազմում է 42,85 մլն դոլար, որից 11 մլն.- ը ծրագրի ժամանակահատվածում համաֆինանսավորմամբ տրամադրելու է Հայաստանի կառավարությունը, 1,8 մլն դոլարը՝ շահառու համայնքների մասնակցության գումարն է, այն կրկին տրվելու է ծրագրի ըթնացքում, մնացորդը՝ 30 մլն Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող ճկուն վարկն է՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով ու 25 տարի մարման ժամանակով:




