Հասարակություն

Երեւանի քաղաքային տրանսպորտը շարունակում է անմխիթարական մնալ

hasmikdilanyanhasmikmartirosyan

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի վիճակը շարունակում է, մեղմ ասած, անմխիթարական մնալ։ Չնայած Երևանի քաղաքապետարանի՝ մեծ, միջին ու փոքր տարողության ավտոբուսների ներկրման քաղաքականությանը՝ մայրաքաղաքի  հասարակական տրանսպորտից օգտվողները շարունակում են  դժգոհել:

Այսօր  քաղաքացիների դժգոհություններին հերթական անգամ միացել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ու մեկ անգամ ևս բարձրաձայնել էլեկտրատրանսպորտի զարգացման հեռանկարների մասին: Պողոսյանը  նախընտրում է էլեկտրաէներգիայով աշխատող փոխադրամիջոցների շահագործումը՝ անգամ  հոսանքի գների բարձրացման պարագայում:

Միկրոավտոբուսների ներկյաիս վիճակի բնութագրականը՝ ըստ  Պողոսյանի. «Եթե տղա  երեխան ծալապատիկ   ողնաշարով է երթևեկում, նա ո՞նց կարող է   մեզ վաղը պաշտպանել՝  խեղաթյուրված հոգեբանությամբ»։

Կարդացեք նաև

Back to top button