Հասարակություն

Լույս է տեսել «Հայոց պատմության» 1- ին հատորը

alisagevorgyan

Լույս է տեսել «Հայաստանի պատմություն» 36-հատորյակի առաջին գիրքը, որը կոչվում է «Հայոց ձոր»։ Այն այսօր հանրությանն է ներկայացրել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ  հատորներից յուրաքանչյուրը նվիրված է լինելու  պատմական Հայասատանի մեկ գավառի։ Բոլոր հատորները լույս տեսնելուց հետո գրքերը միմյանց կցելով կստանանք Մեծ ու Փոքր Հայքերի քարտեզը: Առաջին գրքի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝  մարտի 12-ին՝ Հ. Թումանյանի անվան թանգարանում։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ  Սամվել Կարապետյանը մոտ մեկ տարի առաջ խոսել էր  ծավալուն մի նախագծի մասին, որի նպատակն էր լինելու գյուղ առ գյուղ ներկայացնել մեր պատմական հայրենիքը՝ Մեծ ու Փոքր Հայքերի բոլոր գավառները:  Մոտ երեք ամիս ուշացումով լույս է տեսել «Հայաստանի պատմություն» 36-հատորյակի առաջին գիրքը, որը կոչվում է «Հայոց ձոր»։

Գրքի կառուցվածքի մասին. յուրաքանչյուր հատորի  սկզբում ներկայացվելու են գավառի մասին մանրամասն տեղեկություններ, բնակավայրում եղած ծխական ու վանական դպրոցների քարտեզներ:  Հատորի վերջում գավառի հուշարձանների ցանկն է, ապա գյուղերըˋ ըստ այբբենական հերթականության: Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ՝ մինչև տարեվերջ լույս կտեսնի շարքի ևս երկու գիրք՝ նվիրված Խնուս գավառին և  Շահումյանին։

Նախագիծը կոնկրետ հովանավոր չունի: Ծրագրի իրականացումը շարքի հեղինակներտը փորձել են իրականություն դարձնել  բաժանորդագրության միջոցով: Առաջին գիրքը լույս է տեսել 1000 օրինակով : Այն նաև թարգմանվում է անգլերեն և ռուսերեն, բայց այս տարբերակները հասանելի կլինեն Էլեկտրոնային տարբերակով:

Ամբողջական ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 10-12 տարվա ընթացքում: Բոլոր հատորները լույս տեսնելուց հետո գրքերը միմյանց կողքի  դնելով  կստանանք Մեծ ու Փոքր Հայքերի քարտեզը։

 

 

Կարդացեք նաև

Back to top button