

Մարտի 9-ը DJ-ների համաշխարհային օրն է: Այն տոնում են նաև Երևանում: Ամեն տարի ամբողջ աշխարհում այս օրերին կազմակերպվում են բարեգործական համերգներ՝ մանկական կազմակերպություններին աջակցելու նպատակով։ Հայաստանում այս տարի կկազմակերպվի ոչ մեծ միջոցառում։ Անհրաժեշտ է գումար, որը դժվար է հայթայթել, քանի տոնը համընկնում է Կանանց միջազգային օրվա հետ, այսօր ասել է DJ Դելը՝ DJ- ների ասոցիացիայի նախագահը։




