
Երաժիշտներն իրենց յուրահատուկ ձեռագրով նորամուծություն են մտցնում երաժտության մեջ: «Ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի երաժշտական հնչյունները գալիս են հեռու հեռվից. նա պրոգրեսիվ մետալ խմբերի, ինչպիսիք են Tool-ը և Meshuggah-ը, ինչպես նաև իր հայրենի երկրի երաժշտության սիրահար է», ամերիկյան NPR ռադիոն անդրադարձել է հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանին:
Տիգրան Համասյանը NPR ռադիոյի հետ զրույցում, խոսե է իր փոքրիկ երկրի պատմության մութ էջերի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչու է նա կարծում, որ դաշնամուրի ավանդական մոտեցումներն անտեսում են գործիքի շատ հնարավորություններ:
Համասյանը ծնվել է Հայաստանում, տեղափոխվել Լոս Անջելես և Նյու Յորք, այնուհետ վերադարձել հայրենիք արմատների հետ շփվելու համար, նշում է NPR-ը: Նրա նոր ալբոմը՝ «Mockroot», ոգեշնչվել է Պետրոս Դուրյանի ստեղծագործություններից: Համասյանը նշում է, որ Դուրյանի շունչը փոխանցելու համար անպայման չէ օգտագործել գրողի բանաստեղծությունները։
«Բոլորը նրան չափազանց մելանխոլիկ և մռայլ են համարում, բայց ես համաձայն չեմ դրա հետ: Նա բանաստեղծություններ ունի, որոնք մռայլ են, բայց նրա բոլոր բանաստեղծություններում լույս կա, նրան կարդալուց հետո լուսավորվում ես և կյանքով լցվում»,- ասել է Համասյանը:
«Ես սիրում եմ ոգեշնչվել բանաստեղծություններից, բայց ոչ անպայմանորեն դրանք որպես երգերի համար բառեր օգտագործելով: Երբեմն երաժշտությունը, որ ես գրում եմ, կարիք չունի բառերի, այն պարզապես ձայնավոր հնչյունների կարիք ունի»,- հավելել է նա:




