

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. մի քանի անձանց միջև վիճաբանության ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ կա մեկ զոհ, երկուսը հիվանդանոցում են: Ավելի ուշ նա «Ռադիոլուրին» հայտնել է, որ մահացել են նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված երկու երիտասարդները։
Տեղում մահացել է Մեսրոպ Մելիքյանը (Մոսո), հիվանդանոցում մահացել են Լեւոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկ) եւ Դրաստամատ Թադեւոսյանը (Դրո)։
Թե որն է եղել փոխհրաձգության պատճառը մեր հարցին, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ նախաքննություն է իրականացվում: Մանրամասների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան




