Քաղաքական

Gullap- ի հարցումները՝ ընդդիմության մասին

lusinevasilyan

«Գելափ ինթերնեշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասրադյանն այսօր ներկայացրել է կազմակերպության իրականացրած վերջին հետազոտության արդյունքները: Դրանք վերաբերում են  Հայաստանում ընդդիմության գործունեությանը։ Հարցումն անցկացվել է նոյեմբերի ՝ ընդգծել են կազմակերպիչները և հորդորել հաշվի առնել քաղաքական իրավիճակների տարբերությունը տարեվերջին և այսօր: 

Նոյեմբերի վերջին հանրապետության ողջ տարածքում  ներկայացուցչական ընտրանքով  1067 քաղաքացիների  շրջանում անցկացված հարցմամբ «Գելափի» հայաստանյան ներկայացուցչությունը փորձել է պարզել հանրության վերաբերմունքը ընդդիմադիր ուժերի և գործիչների նկատմամբ: Կազմակերպության ղեկավարն ասում է, որ դեկտեմբերին, երբ քաղաքական գործընթացներն ակտիվ էին, հարցման  արդյունքերը պատրաստ էին, բայց  չեն հրապարակել, որ չմեղադրվեն կողմնակալության և  գործընթացների վրա ազդելու մեջ, այսօր իրենց այդ առումով  կաշկանդված չեն  զգում:

2014-ի նոյեմբերին ոչ իշխանական քառյակն արդեն վերածվել էր եռյակի և հանրահավաքներ էր անցկացնում : Հարցման կազմակերպիչները մարդկանց հարցրել են ՝ ի՞նչ հեռանկար են տեսնում  եռյակի գործունեության համար:  «40 %-ը նշել է, որ եռյակը դատապարտված է փլուզման, հանրահավաքները  գնալով կնվազեն ՝ նշել է  25 %-ը, 20 %-ի կարծիքով՝ եռյակը պարբերաբար հավաքներ կկազմակերպի, իսկ 11-ի կարծիքով ՝ իշխանությունը բանակցություններ կսկսի եռյակի հետ և կառաջարկի իշխանական լծակներ»:

Հարցվածների մոտ 31 տոկոսը կարծել է, որ եռյակի ուժերն ունակ են ավելի լավ կառավարություն ձևավորել և բարելավել երկրի վիճակը, 52 տոկոսը հակառակ կարծիքն  է եղել։

Ո՞վ է եռյակի ուժերից գաղափարական լիդերը. հարցին պատասխանելով՝ 35 տոկոսը նշել է ԲՀԿ-ն, 15 տոկոսը՝ ՀԱԿ-ը և 9 տոկոսը «Ժռանգությունը»: Արմեն Նավասարդյանը ուշագրավ է համարում  «ոչ մեկը» պատասխանի տոկոսները: «Դժվարանում եմ պատասխանել և ոչ մեկը պատասխանել է հարցվածների 41 տոկոսը: Այսինքն՝ այդքանը եռյակում գաղափարական լիդեր չի տեսնում»։

Փոխարենը՝ շատ հստակ են պատասխանները հարցին, թե երեք ուժերից ո՞րն է եռյակի ֆինանսական լիդերը: Հարցվածների 61 տոկոսն  առանց երկմտելու ԲՀԿ-ի անունն է նշել, եղել են նաև պատասխանողներ, որոնք  որպես ֆինասական լիդեր եռյակում տեսել են «Ժառանգութայանն» ու ՀԱԿ-ին՝ 3-ական տոկոս։

Ո՞ր ուժն է  ավելի ընդդիմադիր. հարցին պատասխանները հավասար են բաժանվել. 1-5 սանդղակով գնահատելով քաղաքական ուժերին ՝ հարցվածները փոքր-ինչ ավելի ընդդիմադիր համարել են «Ժառանգությանը», ապա՝ ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին։

Հարցաթերթում եղել է նաև հարց, թե որ քաղաքական գործիչներին են մարդիկ ամենաընդդիմադիրը համարում: Ամենաընդդիմադիրների եռյակը նոյեմբերին հարցվածների պատասխանների արդյունքնում այսպիսին է եղել՝ Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան և Նիկոլ Փաշինյան:

Ընդհանուր առմամբ՝ ցանկում մոտ երկու տասնյակ անուն կա: Ըստ «Գելափի»՝ ցուցակը եզրափակում են Արթուր Բաղդասրայանը, Ռոբերտ Քոչարյանն ու Հեղինե Բիշարյանը։

Եվ վերջում՝ պատասխաններից առավել  ուշագրավը այն խորագիրն էր, որ կազմակերչպիչներն ընտրել էին հացման համար՝ «Ընդդիմադիր ըլլնեմ»: «Գուցե գրական չի, բայց շատ նկարագրական է»,- ասում է «Գալափի» ներկայացուցիչը։

Արման Նավասարդյանը  բացատրեց. այդ խորագիրը շատ բնորոշ են համարել ընդդիմադիր դաշտին, այդ պատճառով էլ  ընտրել են։ Մեր դիտարկումը, թե այսինքն սա նրանց վերաբրմունքն է  ընդդիմադիր դաշտի նկատմամբ՝  ըստ էության չհերքվեց: Մյուս դիտարկումը, թե առնվազն մասնագիտական չէ, անպատասխան մնաց: «Ես  հիմա այս խորագիրն եմ ընտրել մեր պրեզենտացիայի համար: Դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել: Դա ձեր կարծիքն է, իսկ մեր իրավունքն է հարցմանը տալ այն անվանումը, որը մենք կարծում ենք ճիշտ է և բնորոշ»։

Կարդացեք նաև

Back to top button