Մշակույթ

«Օսկար-2015».թեկնածուներն ու հաղթողները

Փետրվարի 22-ի վաղ առավոտյան մեկնարկել է «Օսկար-2015»՝ 87-րդ մրցանակաբաշխությունը:  ՇոուՆ վարել է հայտնի դերասան Նիլ Պատրիկ Հարրիսը: Այժմ հայտնի են դեռևս մի քանի անվանակարգերի հաղթողներ։  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը։ Այս տարի նույն անվանակարգում ներկայացված է եղել նաև ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյանգինցևի «Լևիաթան» ֆիլմը, որը համարվում էր ամենահավանական թեկնածուներից մեկը։ 2014 –ի լավագույն մուլտֆիլմ է  հայտարարվել  Walt Disney  ստուդիայի նախագիծ՝«Հերոսների քաղաքը»:

Ներկայացնում ենք գլխավոր անվանակարգում «Օսկար -2015»- հավակնորդների ցուցակը, որն, ի դեպ, հրապարակվել էր հունվարի 15-ին.

«Լավագույն  ֆիլմ» անվանակարգում մրցում էին հետեւյալ ֆիլմերը՝ «Ամերիկացի դիպուկահարը», «Բըրդմենը», «Պատանեկություն», «« Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը», «Խաղի իմիտացիան»,« Աելման», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» եւ «Մոլեգնություն»: Հաղթող ֆիլմը դարձավ «Բըրդմենը»:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթողի ամենահավանական թեկնածուն «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի դերակատար Էդդի Ռեդմեյնը: Երկրորդ կարգի լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող ճանաչվեց Պատրիցիա Արկետը՝«Պատանեկություն» ֆիլմի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» ը դարձավ Ջ. Կ. Սիմոնսը՝ «Մոլեգնություն» ֆիլմի համար:

Պատվավոր «Օսկարի» արժանացածների անունները հայտնի էին նախապես. դրանք են ֆրանսիացի դերասան, սցենարիստ եւ գրող Ժան-Կլոդ Կարիերը, ճապոնացի մուլտիպլիկատոր Հայո Միազակին եւ իռլանդական դերասանուհի Մորին Օ’Հարան: Ժան Հերշոլտի անվան մարդասիրական մրցանակ է ստանալու ամերիկացի դերասան, երգիչ եւ հասարակական գործիչ Հարրի Բելաֆոնտեն:

Back to top button