Միջազգային

Ինքնաթիռը կայծակնահարվել է. տուժածներ չկան

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռին` «Բոինգ 737»-ին, կայծակ է հարվածել, տեղեկացնում է lenta.ru-ն:

Այնուհանդերձ, Չիտա-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, և ուղևորներից որևէ մեկը չի տուժել:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կայծակի հարվածը վնասել է լոկատորի մակերեսը: Օդանավը շարունակում է թռիչքներ իրականացնել:

Back to top button