Հասարակություն

Կատարվածը կապված է բացառապես իմ հասարակական գործունեության հետ. Արտակ Խաչատրյան

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ով փետրվարի 7-ին ծեծի էր ենթարկվել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր հետ կատարվածը կապված է բացառապես իր հասարակական գործունեության հետ, քանի որ ինքն անձնական որևէ խնդիր չունի:

«ՓՄՁ ոլորտի մարդիկ թող իմանան, որ շարունակելու եմ պայքարել»,-ասել է նա: Դիտարկմանը, թե շրջանառվում է վարկած, համաձայն որի՝ ինքը ծեծի է ենթարկվել ԲՀԿ-ականների կողմից, Արտակ Խաչատրյանը նշել է, որ չի կարող ենթադրություններ անել և անկախ նրանից՝ իր նկատմամբ բռնություն իրականացնողները ԲՀԿ-ական, թե Հանրապետական, պետք է պատիժ կրեն:

Կարդացեք նաև

Back to top button