
Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ուկրինայի ութ քաղաքացիներ կտրել են երակները՝ բողոքելով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման Մոսկվայի կենտրոնում պահպանման պայմանների դեմ , հայտնել է «Մոսվկա» գործակալությունը։ РЕН ТВ- ին հայտնել է, որ բունտը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։
Այս կենտրոնում պահվողների մեծ մասը կալանավորվել է «Ռուսաստանի պետական սահմանի կարգ»- ի խախտման, մյուս մասն էլ՝ տուգանքները չվճարելու համար։
«Վերքերը վտանգավոր չէին եւ բոլոր տուժածներին օգնություն է տրամադրվել տեղում»,- հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։




