Հասարակություն

Լանջիկում մառախուղ է,՝ Վարդենյաց լեռնանցքում՝ մերկասառույց

Այսօր, ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում մառախուղ է:

Սիսիան-Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, Նոյեմբերյանում տեղում է թույլ ձյուն, Կապանում` անձրև, հայտնում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Կարդացեք նաև

Back to top button