


Գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի արդյունքներն ամփոփող ճեպազրույցների ժամանակ խորհրդարանակն ուժերի ներկայացուցիչներն ավելի շատ խոսել են ԲՀԿ առաջնորդի նախաձեռնած համաժողովի, քան բուն քառօրյայի մասին: Տարբեր գնահատականներ են հնչել. ոչ իշխանական ուժերն ընդհանուր առմամբ, հիասթափված չեն: Բացառությունը` Դաշնակցությունն է, որը ախտորոշման հետ համաձայն է, առաջարկվող լուծումների հետ՝ ոչ այնքան: Քաղաքական մեծամասնությունն իր ընդհանուր գնահատկանը կտա ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո. առայժմ արձանագրում են ՝ ԲՀԿ առաջնորդի ելույթում սուր հարցադրումներ և խիստ քննադատություն չկար:




