

ԱԺ — կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պարզաբանումներ է խնդրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում օրերս տեղի ունեցած սպանության մասին : Տարիներ առաջ Բուդապեշտում հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գույժը ցնցեց բոլորիս, օրեր առաջ նման դեպք տեղի ուենցավ մեր ռազմական հաստատություններից մեկում ՝ նշել է Բիշարնանն ու նախարարից պարզաբանումներ խնդրել:
Նախարարը հիշեցրել է, որ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, ծառայակիցներից 4-ին մեղադրանք է առաջադրվել: Նաև անց է կացվել ծառայական քննություն, որի ընթացքում, ըստ Սեյրան Օհանյանի, բացահայտվել են ռազական ինստիտուտի ղեկավար կազմի կողմից թույլ տրված խախտումներ ու բացթողոումներ: Դեպքին նախորդել են վիճաբանությունն ու ծեծկռտուքը, հաստատվել է ոգելից խմիչքի օգտագործման փաստը, թույլ վերահսկողություն է իրականցվել՝ ասել է Սեյրան Օհանյանը: Նախարարը խոսել է նաև կադրային փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ ակադեմիայի մոտ 30 աշխատակից կազատվի աշխատանքից:
«Ինստիտուտի պետն ազատվել է պաշտոնից: Երեք տեղակալները, զորքերի համալրման, ծառայության և դաստիարակչական աշխատանքների համար պատասխանատու բաժանմունքների պետերը ևս կազատվեն: Ընդհանուր առմամբ՝ մոտ 30 հոգի: Նրանց մի մասը կհեռացվեն զինված ուժերից, մի մասը ցածր պաշտոնների կնշանակվեն կամ կտեղափոխվեն»:




