
Մի քանի րոպե առաջ ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է ՀՀ 85-ամյա քաղաքացի Լևոն Հովակիմի Անդրեասյանը։ Այս պահին նա գտնվում է Բերդի հոսպիտալում։ Հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:




