

Հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Բերձորի հատվածում տեղի ունեցած միջադեպից անմասն չմնացին նաև լրագրողները: Նրանցից մի քանիսը ծեծի էին ենթարկվել ոստիկանների կողմից: Հիշեցնենք, որ նախախորհրադարանը այդ օրը անցակացնում էր ավտոերթ «100-ամյակն առանց ռեժիմի» խորագրով:
Հունվարի 31-ին Բերձորում կատարված բռնության ժամանակ լրագրողներին ծեծից ազատվելու համար չի օգնել ո ՛չ լրագրողի վկայականը, ո ՛չ էլ մեքենայի վրա գրված PRESS մակագրությունը։ «Նոյյան Տապան» գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նա չունի ուրևէ կուսակցական պատկանելություն, ինչպես նաև Նախորհրդարանի անդամ չէ, նա երթին մասնակցում էր զուտ լուսաբանման համար։ Վերջինս պատմում է, որ ավտոերթի մասնակիցները մոտեցել են սահմանին, հետո սկսել են զրուցել արդեն իրենց սպասող ոստիկանների հետ: Վերջիններս նշել էին, որ ֆիդայինները համաձայն չեն, որ իրենք նման ակցիայի անցկացնեն Արցախում:
Երբ լրագրողները պտտվում են որպեսզի հետ վերադառնան դեպի մեքնենան, այստեղ նրանց ոստիկանները սկսում են ծեծի ենթարկել:Անուշավան Շահնազարյանը ասում է, որ ոստիկանները անգամ իր վզից քաշել ու տարել են տեսախցիկը: Լրագրողը պահանջում է, որպեսզի իրեն վերադարձնեն իր նկարահանող սարքը:
«Հիմնադիր խորհրդարանի» օպերատոր Արսեն Խեչոյանն էլ պատմեց, որ ոստիկանների շրջանում կային օպերատորներ, որոնք նկարում էին շատ լավ սարքերով ամեն կողմից: Վերջինս նշում է, որ ինքը չի հետևել գործընկերներին ու, այսպես ասած, սահամանից այն կողմ չի անցել, այլ մնացել է նույն տեղում, որպեսզի իրադարձությունները նկարահանի նաև այդ վայրում:




