

Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ընդունված հռչակագրին է անդրադարձել այսօր թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Ես գտնում եմ, որ իրոք Հռչակագիրը բավանին հզոր գրված տեքստ է, որը սակայն կմնա տեքստ, եթե չանենք քայլեր այն ի կատար ածելու ուղղությամբ»,-ասել է նա: Ըստ Շաքարյանի՝ Հռչակագրում, իրոք, հստակ գրված է, որ հենվելով անկախության Հռչակագրի եւ Սահմանադրության վրա՝ անում ենք այս քայլերը, մասնավորապես, պատրաստվում ենք իրավական թղթածրար:




