Տնտեսական
Շիրակի մարզում ջրարբիացման համակարգերը վերականգնվում են


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Շիրակի մարզ
«Համայնքների գյուղացիական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով Մեծ Մանթաշ, Ջրառատ և Սառնաղբյուր համայնքներում իրականացվող ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով աշխատանքային այցով Շիրակի մարզում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
21 մլն ամերիկյան դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ջրարբիացվում են նաեւ Աղին, Հառիճ, Լեռնակերտ, Բերդաշեն, Այգաբաց ու Բասեն համայնքների արոտավայրերը: