Քաղաքական

Պերմյակովի հանցագործությունը քննելու են ռուս իրավապահները. իրավաբան

lenabadeyankarenghazaryan

Չնայած ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակում է փաստեր եւ ապացույցներ՝ ռուս զինծառայող, գյումրեցի ընտանիքի սպանդի հեղինակ Վալերի Պերմյակովին ռուսական կողմին փոխանցելու համար, բայց այս որոշման հետ անհամաձայնություն հայտնողներն իրենց հերթին են կրկին փաստերով ներկայացնում, որ այդ քայլն անելու իրավունքը ՀՀ իշխանությունները չունեին: Ավելին՝ անտրամաբանական են համարում հատկապես ՌԴ Սահմանադրության վկայակոչումը: Ի դեպ՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պնդում է, որ տուժած կողմը պետք է բողոքարկի Գլխավոր դատախազի գործողությունները: Բոլոր այս զարգացումների արդյունքում այսօր արդեն հնչում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության վերանայման անհրաժեշտությունը:

 

Կարդացեք նաև

Back to top button