
Այսօր Երևանում՝ Ազատության հրապարակում ժամը 19:00-ին տեղի ունեցավ մոմավառություն ՝ ի հիշատակ Գյումրիում երեկ սպանված Ավետիսյանների ընտանիքի: Նախաձեռնողը «Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների» ֆեյսբուքյան էջն էր, որի անդամները հայտարարություն էին տարածել համացանցում՝ խնդրելով միջոցառումը չքաղաքականացնել և ի հիշատակ Ավետիսյանների՝ միասին մեկ մոմ վառել:










